Լրահոս
Օրվա լրահոսը

Մի քանի օրից Լարսի ճանապարհը 24 ժամ բաց կլինի

Հուլիս 07,2016 12:09 Share

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, որը եղել էր Վրաստանում, կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց Լարսի անցակետում առկա իրավիճակը:

Նա նշեց, որ դեռ երեկ երեկոյան անցակետը սկսել է աշխատել ցերեկային ռեժիմով. «Այս նույն ռեժիմով անցակետը ամենաշատ չորս-հինգ օր կաշխատի, որից հետո կանցնի քսանչորսժամայա ռեժիմի: Դեռեւս շարունակում մտահոգիչ մնալ այն, որ սարերի վրա հինգ տոննա կախված, հոսելու հող կա: Հիմա տեղի իշխանությունները մտածում են այդ ճանապարհի վրա վերգետնյա թունել կառուցել, որը, սակայն, մեծ ծախսերի հետ է կապված: Այդ ճանապարհը մեզ համար միշտ վտանգավոր է լինելու, հատկապես անձրեւներից հետո: Մեր գործարարներին կոչ եմ անում՝ լաստանավերի հնարավորությունը աչքի առաջ ունենալ, քանի որ ամեն պահ Լարսի անցակետը կարող է նորից փակվել»:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Գագիկ Բեգլարյանին արձագանքեց. «Ժամանակն է այլընտրանքային ճանապարհի մասին մտածել»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031