Լրահոս
Օրվա լրահոսը

Համագյուղացիները վիճաբանել են անձնական հարցերի շուրջ, ինչն ավարտվել է դանակահարությամբ

Հուլիս 07,2016 13:18

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում ավարտվել է Լոռու մարզի բնակչի առողջությանը դիտավորությամբ ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննությամբ պարզվել է, որ տղամարդուն մարմնական վնասը պատճառվել է անձնական հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։

Նախնական քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ Լոռու մարզի 58-ամյա բնակիչը համագյուղացուն կասկածել է իր կնոջ հետ ինտիմ հարաբերություններ ունենալու մեջ։ Խանդի հողի վրա վրեժ լուծելու նպատակով 2016 թվականի հունվարի 28-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, 58-ամյա տղամարդն իր տան բակ է կանչել համագյուղացուն, ապա պարզաբանումներ ստանալու համար վերջինիս ավտոմեքենայով դուրս եկել գյուղից: Ճանապարհին՝ ավտոմեքենայի ընթացքի ժամանակ, նրանց միջև վիճաբանություն է սկսվել, որի ընթացքում 58-ամյա տղամարդը, գտնվելով ավտոմեքենայի հետնամասում, իր հետ նախապես վերցրած դանակով հարվածել է համագյուղացու աջ բազկին: Վիճաբանությունը շարունակվել է նաև ավտոմեքենայից իջնելուց հետո, և նույն դանակով մեկական անգամ հարվածել է նաև համագյուղացու աջ ազդրի և աջ նստատեղի շրջաններին։ Պատճառված մարմնական վնասվածքները, դատաբժշկական փորձաքննությամբ, գնահատվել են ծանր։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 58-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031