Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲՀԿ-ն չի սատարելու Սամվել Բալասանյանին». Միքայել Մելքումյան

Հուլիս 07,2016 15:55

Գյումրիում սեպտեմբերին կայանալիք քաղաքապետի ընտրություններում ԲՀԿ-ն չի սատարելու գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանին:

«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հստակեցրեց, որ իրենք ո՛չ անուղղակի, ո՛չ ուղղակի կերպով չեն սատարելու Սամվել Բալասանյանին. «Մենք ունենք ութ հազարից ավելի լիցենզավորված անձինք, ինչը լրիվ բավարար է, նույնիսկ՝ գերբավարար, որ նրանցից մեկին սատարենք:

Պարզաբանելով այն հարցը, թե վերջնակա՞ն որոշում է այն, որ Գյումրու ավագանու անդամ, ԲՀԿ Գյումրու կառույցի նախագահ Արմեն Բադեյանը չի առաջադրվելու Գյումրիի քաղաքապետի ընտրություններում, Միքայել Մելքումյանն այդպես էլ հստակ պարզաբանում չներկայացրեց:

ԲՀԿ-ն լքելու մասին շահարկումներին ի պատասխան՝ պատգամավորն ասաց. «ԲՀԿ-ն թող լինի ինկուբատոր, ԲՀԿ-ին որևէ մեկը չի կարող ջլատել»:

Միքայել Մելքումյանն ինքն էլ չի պատրաստվում լքել ԲՀԿ-ն. հիշեցնում է, որ 2006-ին ԲՀԿ-ն հիմնած տասն անձանցից մեկն է:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031