Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմնադիր խորհրդարանի անդամին բռնի ուժով դատարանի շենքից դուրս հանեցին

Հուլիս 07,2016 16:44

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Գեւորգ Սաֆարյանի գործով դատական նիստի ընթացքում դատարանը որոշում կայացրեց դատական սանկցիա կիրառել երկու տղամարդկանց նկատմամբ: Երբ կարգադրիչները դահլիճում ներկա անձանց դատական նիստերի դահլիճից դուրս էին հանում, այդ տղամարդկանցից մեկը՝ Հիմնադիր խորհրդարանի անդամ Շահեն Պողոսյանը սկսեց բողոքել:

Կարգադրիչները, նրան դուրս հանելով, ասացին՝ «այստեղ միտինգ չեն անում», եւ նրանցից մեկը՝ մյուսին ասաց, որ նրան դահլիճ ներս չթողնեն: Երբ ընդմիջումը ավարտվեց, քաղաքացիներին ներս հրավիրեցին: Շահեն Պողոսյանը եւս ցանկություն հայտնեց դատական նիստին մասնակցել, սակայն կարգադրիչները նրան չթողեցին եւ բռնի ուժով դատարանի շենքից դուրս հանեցին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031