Լրահոս
Օրվա լրահոսը

«Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցները ծանոթացան ՀՀ բարձագույն կրթական հաստատությունների ծրագրերին

Հուլիս 08,2016 11:10

ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցների համար ուսումնական ծրագրից հետո կազմակերպվել էր ՀՀ բարձագույն կրթական հաստատությունների ծրագրերի շնորհանդես:

ԵՊՀ գրադարանում ներկայացվեցին ԵՊՀ-ի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական, Հայաստանում Ֆրանսիական, Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական, «Եվրասիա» միջազգային, Երևանի Հյուսիսային, ՀԲԸՄ Հայկական վիրտուալ (ՀՎՀ) համալսարանների, ֆրանս-գերմանական ինժեներական ինստիտուտի բակալավրիատի և մագիստրատուրայի ծրագրերը, ընդունելության կարգը, պայմանները, կրթական ծառայությունները:

3

ՀՀ սփյուռքի նախարարության հովանավորությամբ գործարկվող «Արևելահայերենից արևմտահայերեն և հակառակը» փոխարկիչ ծրագիրը ներկայացրեց ծրագրի ղեկավար Էդուարդ Մանուկյանը:

5

«Սփյուռք» ամառային դպրոցի շրջանակներում ամեն տարի կազմակերպվող նման միջոցառումները նպաստում են, որ ավարտող մասնակիցներից շատերը շարունակեն ուսումը հայաստանյան բուհերում: Նրանցից շատերը, դառնալով հայագետ-մասնագետներ, վերադառնում և հայապահպան գործունեություն են ծավալում իրենց բնակության երկրներում՝ ներգրավվելով հայ համայնքներում, հայկական կազմակերպություններում (այդ թվում՝ երիտասարդական), կրթամշակութային հաստատություններում իրականացվող աշխատանքներին, նախաձեռնելով Հայաստանում բուհական կրթություն ստանալու գործը:

6

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031