Լրահոս
Օրվա լրահոսը

Փարաջանովի անվան թանգարանի մոտակայքում այրվել է մոտ 1500 քմ խոտածածկ տարածք

Հուլիս 11,2016 09:00

Հուլիսի 10-ից 11-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Երևանի Ձորագյուղի 1-ին փողոցում՝ Ս. Փարաջանովի անվան թանգարանի մոտակայքում, այրվել է մոտ 1500 քմ խոտածածկ տարածք:

Փարպի-Գյումրի ավտոճանապարհին այրվել է մոտ 500 քմ խոտածածկ տարածք, Աշտարակ-Փարպի ավտոճանապարհին՝ մոտ 2000 քմ, Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի օդանավակայանի մոտակայքում՝ մոտ 3000 քմ, Արագածոտնի մարզի Ոսկևազ գյուղում՝ մոտ 10 հա, Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի երկաթգծի կայարանի մոտակայքում՝ մոտ 2000 քմ, Արագածոտնի մարզի Աղձք գյուղում՝ մոտ 300 քմ, Կոտայքի մարզի Զովունի գյուղում՝ դպրոցի մոտակայքում՝ մոտ 150 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Արայի փողոցին հարակից տարածքում՝ մոտ 1500 քմ խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031