Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի մարզիկները օլիմպիական խաղերի ռեկորդային թվով ուղեգիր են նվաճել

Հուլիս 11,2016 13:30

Նախորդ գիշեր բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի անդամ, 64 կգ գյումրեցի Հովհաննես Բաչկովը Վենեսուելայում ընթացող պրոֆեսիոնալների օլիմպիական վարկանիշային մրցաշարի երկրորդ մենամարտում մրցավարների միաձայն որոշմամբ պարտության մատնելով Ուկրաինայի ներկայացուցիչ Վլադիմիր Մատվիյչուկին՝ դարձավ մեր հանրապետության հինգերորդ բռնցքամարտիկը, որը Ռիո դե Ժանեյրո մեկնելու իրավունք նվաճեց: Ավելի վաղ, Թուրքիայում անցկացված մրցաշարում օլիմպիական վարկանիշ ձեռք բերել էին Արթուր Հովհաննիսյանը, Նարեկ Աբգարյանը, Արամ Ավագյանը եւ Վլադիմիր Մարգարյանը:

Այսօրվա դրությամբ Հայաստանի մարզիկները ընդհանուր առմամբ նվաճել են օլիմպիական 30 ուղեգիր՝ վեց մարզաձեւերում, ինչը ռեկորդային արդյունք է Անկախ Հայաստանի մարզական պատմությունում:
Ըմբշամարտ-8
Հունահռոմեական ոճ. Միհրան Հարությունյան, Արսեն Ջուլֆալակյան, Մաքսիմ Մանուկյան, Արթուր Ալեքսանյան:
Ազատ ոճ. Գառնիկ Մնացականյան, Դավիթ Սաֆարյան, Գիորգի Կետոեւ, Լեւան Բերիանիձե:
Թեթեւ Աթլետիկա-6
Հեռացատկ. Ամալյա Շարոյան, Գոռ Ներկարարյան:
Եռացատկ՝ Լեւոն Աղասյան:
Վազք՝ Գայանե Չիլոյան, Դիանա Խուբեսերյան:
Արգելավազք՝ Լիլիթ Հարությունյան:
Ձյուդո-1
Հովհաննես Դավթյան:

Ծանրամարտ-7
Տղամարդիկ՝ 5, կանայք՝ 2: Ծանրամարտի ֆեդերացիան Ռիո դե Ժանեյրո մեկնող մարզիկների վերջնական անունները կհրապարակի ավելի ուշ:
Սպորտային մարմնամարզություն-3
Հարություն Մերդինյան՝ նժույգթափ:
Հուրի Գեբեշյան՝ մարզագերան:
Արթուր Դավթյան՝ հենացատկ:
ՀԱՕԿ-ի միջնորդությամբ «սպիտակ քարտով» Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերին կմասնակցի նաեւ մեկ հրաձիգ՝ Հրաչյա Բաբայանը:
Հնարավոր է նաեւ, որ նույն ճանապարհով Հայաստանի օլիմպիական հավաքականը համալրեն նաեւ երկու լողորդներ:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

09.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031