Լրահոս
Օրվա լրահոսը

Հյուման ռայթս հաուս Երևանը՝ կացնահարության դեպքի մասին

Հուլիս 13,2016 15:41

Հյուման ռայթս հաուս Երևանի հայտարարությունը

Հյուման ռայթս հաուս Երևանը գտնում է, որ 2016 թ. հուլիսի 8-ի դաժան սպանության դեպքը ակնհայտ է դարձնում Հայաստանի իրավապահ և արդարադատության համակարգերի արմատացած խնդիրները։ Դրանք ոչ միայն չեն կարողանում արդյունավետ արձագանքով կանխել ընտանեկան բռնությունները, այլև բռնությունը սովորական դարձնող, խրախուսող հաստատություններ են։

Հյուման ռայթս հաուս Երևանը միանում է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի»հայտարարությանը և դատական սխալ թույլ տված դատավորներին պատասխանատվության ենթարկելու պահանջին։

Բռնարարքի հանդեպ դատավորների սովորական դարձած հանդուրժողականությունը դատապարտելի է, հատկապես երբ ականատես ենք եղել, թե ինչպես են նույն դատավորները անհամարժեք պատիժներ սահմանում քաղաքական իրավունքներն իրացնող և պաշտպանող քաղաքացիների հանդեպ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031