Լրահոս
Օրվա լրահոսը

Մանկահասակ Էլեն Փարսադանյանի մահվան գործով կրկին դատարան են դիմել

Հուլիս 13,2016 16:10

Մանկահասակ Էլեն Փարսադանյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործը 2016 թ. ապրիլի 16-ին հերթական անգամ անտրամաբանական կերպով կարճվեց՝ չնայած նրան, որ հենց նույն օրը քննիչի որոշմամբ բավարարվել էր տուժող կողմի միջնորդությունը՝ լրացուցիչ հանձնաժողովային փորձաքննություն իրականացրած փորձագետին հարցաքննելու վերաբերյալ:

Ավելին՝ քրեական գործը կարճելու մասին որոշման մեջ փորձագետին հարցաքննելու մասին միջնորդությունը որևէ կերպ հիշատակված չէ:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան, փաստաբան Անի Չատինյանի կողմից քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ որոշումը վերադասության կարգով բողոքարկելուց հետո, որով վերջինս դիրքորոշում էր հայտնել կյանքի իրավունքի խախտման շուրջ միակողմանի և ոչ օբյեկտիվ քննություն իրականացնելու մասին, 2016 թ. հունիսի 9-ին Երևան քաղաքի դատախազի պաշտոնակատար Գ. Բաղդասարյանը, իր որոշմամբ՝ պնդելով, որ գործի քննության շրջանակներում ձեռք բերված ապացույցների հիման վրա «Արաբկիր» և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնների աշխատակիցների գործողություններում հանցակազմ չկա, անհիմն լինելու պատճառաբանությամբ մերժել է բողոքը:

Տուժող կողմը դատախազի վերոնշյալ որոշումը բողոքարկել է դատական կարգով:

 

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031