Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Երանոսյան. «Այս պահին ոչ մի գործողության չենք նախապատրաստվում»

Հուլիս 19,2016 08:49

Հուլիսի 19-ին ժամը 8-8:45-ի սահմաններում Խորենացի փողոցում ՊՊԾ գնդի մոտ իրավիճակը խաղաղ է: Տարածքում է նաեւ ՀՀ ոստիկանության ներքին զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանը:

«Ազատություն» ռ/կ-ի հարցին ի պատասխան՝ նա ասաց, որ առայժմ գրոհի կամ  որեւէ այլ գործողության չեն նախապատրաստվում եւ հրաժարվեց այլ մանրամասներ հայտնել, պատճառաբանելով, թե հանգիստ նստած զրուցում է քաղաքացիների հետ:

Lyova YeranosyanԼեւոն Երանոսյանին մարտական համազգեստով ու ինքնաձիգով քաղաքացի էր ուղեկցում,  որը նրա հրահանգով հեռացով, երբ լրագրողը հետաքրքրվեց՝  արդյոք խաղաղ բնակչության շրջանում ինքնաձիգով շրջելը խուճապ չի առաջացնում:

Samvel Hovhannisyan Փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանը նույնպես տարածքում է: Ոստիկանական պատնեշը ողջ գիշեր հերթապահություն է իրականացրել փողոցի այս հատվածում:

gund

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031