Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազատություն». պետք է իշխանություններ-ապստամբներ անմիջական երկխոսություն

Հուլիս 19,2016 17:36 Share

«Ազատություն» կուսակցության վարչությունը մայրաքաղաքում ՊՊԾ գունդը գրավելու, քաղաքական պահանջներ առաջադրելու և ակտիվիստների ձերբակալությունների հետ կապված հայտարարություն է ընդունել՝ շեշտադրելով հետևյալը.
ստեղծված իրավիճակում միակ ելքը հետագա բռնությունների ու ծայրահեղությունների բացառումն է. պետք է իշխանություններ-ապստամբներ անմիջական երկխոսություն՝ առանց միջնորդների. իշխանությունները պետք է դադարեցնեն քաղաքական ակտիվիստների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հալածանքներն ու ձերբակալությունները։

Կուսակցության վարչությունը նաև ցավակցություն է հայտնել իր պաշտոնական պարտականությունները կատարելիս զոհված գնդապետ Արթուր Վանոյանի հարազատներին ու ազգականներին։

Հրանտ ԲԱԳՐԱՏՅԱՆ

«Ազատություն» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել