Լրահոս
Օրվա լրահոսը

Օմբուդսմենը այցելել է ոստիկանության բաժին

Հուլիս 21,2016 16:21

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը այցելել էր ոստիկանության Նոր Նորքի բաժին: Բաժնից դուրս գալուց հետո պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց, որ բերման ենթարկվածների հետ առանձնազրույցներ է ունեցել, ներկայացրել է իրենց իրավունքները:

Արման Թաթոյանը մեզ տեղեկացրեց նաեւ, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները այցելել են ոստիկանության այլ բաժիններ եւ ինքն էլ օրվա ընթացքում պատրաստվում է այցելել ոստիկանության բաժիններ եւ հիվանդանոց: Նա նշեց, որ ոստիկանության բաժնում այս պահի դրությամբ գտնվում են մոտավորապես բերման ենթարկված 30 անձինք. «Այստեղի հետ կապված մենք բողոքներ չստացանք: Ինչ վերաբերում է այլ դեպքերին, այո, մենք ունենք բողոքներ եւ հիմա ուղղակի պետք է շատ արագ վերլուծենք, հասկանանք, տեսնենք: Հարց է առաջանալու ոստիկանության ընդհանուր գնահատման տեսանկյունից, քրեական հետապնդման տեսանկյունից»:

Նոր Նորքի ոստիկանության բաժնից այսօր բերման ենթարկված Ահարոն Անտոնյանը տեղափոխվել է հիվանդանոց: Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ տեղեկություն ունի Մարդու իրավունքների պաշտպանը: Ասաց, որ չի կարող հստակ ասել, քանի որ չի տեսել, այդ ժամանակ առանձնազրույցների է եղել. «Հիմա մենք անհապաղ կտեսնենք՝ իր հետ կապված ինչն է խնդիրը, առաջնահերթ պետք է պարզվի, թե ինչ հանգամանքներում է վնասվածք ստացել: Առանձնազրույցների արդյունքները մենք ֆիքսել ենք: Որը քրեական հետապնդման հարց է՝ անպայման այդ հարցը բարձրացնելու ենք եւ լինելու ենք հետեւողական այդ բոլոր հարցերի նկատմամբ, այդ թվում նաեւ՝ անձը, որ բերվել է առանց հիմքերի, մենք նույնպես հետեւողական կլինենք, որպեսզի անհապաղ այդ բոլոր հարցերը լուծվեն»:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031