Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահը և Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները

Հուլիս 21,2016 16:46

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյանը Բրյուսելում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) խորհրդի նստաշրջաններին, որտեղ քննարկվել են միջազգային առևտրաշրջանառության դյուրացմանն ուղղված խնդիրներին, ինչպես նաև այլ կառույցների հետ մաքսային մարմինների համագործակցությանն առնչվող հարցեր:

Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիայի հետ առանձնազրույցի ընթացքում Հովհաննես Հովսեփյանն անդրադարձել է մաքսային ոլորտի զարգացման հեռանկարներին` կարևորելով Հայաստանի մաքսային ծառայության հետ ՀՄԿ համագործակցության սերտացումը: Նա Կունիո Միկուրիային հրավիրել է Հայաստան` մասնակցելու արդիականացված սահմանային անցակետերի բացման պաշտոնական արարողությանը: «Նոր ժամանակակից ենթակառուցվածքները մեզ հնարավորություն կտան դյուրացնել միջազգային առևտուրը, «մեկ պատուհան» սկզբունքի ներդրմամբ պարզեցնել ընթացակարգերը` բացառելով կրկնությունները և կրճատել սահմանահատման ժամանակահատվածը: Կարևորում ենք նաև մաքսային ձևակերպումների համար անհրաժեշտ փաստաթղթերի` թղթային տարբերակից էլեկտրոնայինի անցման գործընթացի կիրարկումը»,-հանդիպման ժամանակ նշել է ՊԵԿ նախագահը: Բարձր գնահատելով Հայաստանի մաքսային ծառայության աշխատանքը` Կունիո Միկուրիան ընդունել է հրավերը` 2016 թվականի 4-րդ եռամսյակում այցելել Հայաստան և տեղում ծանոթանալ բարեփոխումներին:

Բրյուսելում Հովհաննես Հովսեփյանը նաև հանդիպումներ է ունեցել ԱՊՀ անդամ երկրների և Իրանի Իսլամական Հանրապետության պատվիրակությունների ղեկավարների հետ:

 

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031