Լրահոս
Օրվա լրահոսը

Անի Նավասարդյանին ձերբակալել են. կասկածում են զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ

Հուլիս 23,2016 16:31

Երեկ տեղեկություն հրապարակվեց, որ ՀՔԾ է բերման ենթարկվել ակտիվիստ Անի Նավասարդյանի մայրը: Լուրը սակայն Անի Նավասարդյանից ճշտել չհաջողվեց՝ նրա հեռախոսն անհասանելի լինելու պատճառով: Aravot.am-ի հարցին ի պատասխան, սակայն ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնեցին, որ իրենց մոտ նման անձ չի բերվել:

Ավելի ուշ լուր հրապարակվեց, որ երեկ ձերբակալվել է քաղաքացիական ակտիվիստ Անի Նավասարդյանը: Նա այժմ ժամանակավոր պահման մեկուսարանում է: Իրավաբան.net-ի հետ զրույցում նրա պաշտպան Ստեփան Ոսկանյանը հայտնել է, որ Անի Նավասարդյանը ձերբակալվել է՝ զանգվածային անկարգություններ հրահրելու կասկածանքով:

Պաշտպանը նաեւ ասել է, որ Անին հրաժարվել է ցուցմունք տալ, միայն ներկայացրել է մարմնի վնասվածքներն ու դրանց պատճառները: Ձախ ուսին ֆիքսված վնասվածքը, նրա պնդմամբ, ստացել է, իրեն բերման ենթարկելու պահին: Ձերբակալության ժամկետը լրանում է վաղը չէր մյուս օրը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031