Լրահոս
Որ հոգին չկարծրանա…
Արցախի կլանումը
Օրվա լրահոսը

Ի տարբերություն Թուրքիայի`Հայաստանը կայուն երկիր է

Հուլիս 27,2016 12:57 Share
Աջակցեք aravot.am-ին

Տարածաշրջանի ներկայիս վերլուծությունից ելնելով, վերլուծաբան Ռիչարդ Գիրագոսյանը կարծում է, որ Թուրքիայում հեղաշրջման վերջին անհաջող փորձից հետո ՆԱՏՕ-ի համար Թուրքիան ոչ հուսալի գործընկեր է դարձել: Ադրբեջանն էլ հետաքրքրված երկիր չէ: Մինչդեռ, ըստ նրա ՀՀ-ն կայուն է տարածաշրջանային խնդիրների եւ ոչ միայն իբրեւ սպառող:

Վերլուծաբանի կարծիքով, ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ Հայաստանում բարեբախտաբար շատ կայուն են զինվորականություն-քաղաքացիներ հարաբերությունները: «Հայաստանը պատանդ է Եվրասիական միության եւ Վարշավայի պակտի»,-կարծում է Ռիչարդ Գիրագոսյանը`նկատելով, որ հիմա մենք դինամիկ փոփոխությունների ընթացքի մեջ ենք եւ շատ անելիքներ ունենք`մեր իրական անվտանգության առումով, ինչը պետք է բխի երկրում մարդու իրավունքների խորացումից, քաղաքական եւ տնտեսական բարեփոխումներից: Մեր անվտանգությունը նախ եւ առաջ ժողովրդավարության զարգացման վրա պետք է հիմնված լինի, ոչ թե միայն ՆԱՏՕ-ի կամ որեւէ այլ անվտանգության համակարգի անդամակցելով:

Kiesler_Kirakosyan

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: