Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզաբանում. Խանդոյանների ընտանիքը օգտվում է օրենքով հասանելիք սոցիալական աջակցության ծրագրերից

Օգոստոս 01,2016 13:22

Ի պատասխան լրատվական կայքերից մեկում 30.07.2016թ. տեղադրված «Միայնակ Գայլի» ընտանիքին զրկել են թոշակից և նպաստից» վերտառությամբ հոդվածի՝ հայտնում ենք, որ Ռիմա Խանդոյանը օրենքով սահմանված կարգով ստացել է 2016թ. հուլիս ամսվա տարիքային աշխատանքային կենսաթոշակը և զոհվածի ընտանիքի անդամին նշանակվող պարգևավճար:

Օգոստոս ամսվա կենսաթոշակի և պարգևավճարի վճարումը օրենքով սահմանված կարգով կիրականացվի առաջիկա օրերին:

ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի բնակիչ Ռիմա Խանդոյանն իր որդու՝ Արմեն Եզնակի Խանդոյանի հետ հաշվառված է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում: 2014թ. փետրվար ամսին ընտանիքի անապահովության միավորը կազմել է 26.89-ը, որը ցածր է ՀՀ կառավարության կողմից սահմանված ընտանեկան նպաստի իրավունք տվող 30.00 միավորից:

Հաշվի առնելով Խանդոյանների ընտանիքի սոցիալական վիճակը՝ ընտանիքին պարբերաբար նշանակվել է եռամսյակային հրատապ օգնություն 2014թ.՝ 2-րդ, 3-րդ, 4-րդ, 2015թ.՝ 2-րդ, 3-րդ, 4-րդ եռամսյակների համար, 2016թ.՝ 2-րդ եռամսյակի ապրիլ, մայիս, հունիս ամիսների համար:

Եռամսյակային հրատապ օգնության նշանակման հարցը քննարկվում է սոցիալական համագործակցության համակարգող խորհրդի կողմից յուրաքանչյուր եռամսյակի համար` ընտանիքի դիմելու դեպքում:

Խանդոյանների ընտանիքի` համակարգում փաստագրման ժամկետը լրացել է 2016թ. հունիսի 29-ին: Սոցիալական աջակցության որևէ ծրագրից օգտվելու համար Խանդոյանների ընտանիքը հունիս ամսին պարտադիր պետք է դիմեր սոցիալական աջակցության Ծաղկահովիտի տարածքային գործակալություն և ներկայացներ համապատասխան տվյալներ, ինչը չի արել:

Հավելենք, որ 29.07.2016թ. տիկին Ռիմա Խանդոյանը այցելել է սոցիալական աջակցության Ծաղկահովիտի տարածքային գործակալություն և ստացել ընտանիքին հասանելիք թվային հեռուստատեսային ընդունիչ սարքը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության

 հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031