Լրահոս
Այց՝ բանակային դիրք
Օրվա լրահոսը

«Հանձնարարել եմ սեղմ ժամկետներում գույքագրել ինչպես Սարի թաղի, այնպես էլ Խորենացի փողոցի մեր բնակիչների կրած վնասները». Տարոն Մարգարյան

Օգոստոս 01,2016 17:24 Share
Աջակցեք aravot.am-ին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Սարի թաղ, հանդիպել բնակիչների հետ և տեղում ծանոթացել վերջին օրերի իրադարձությունների հետևանքով բնակիչների կրած վնասներին:

Զրուցելով սարիթաղցիների հետ` Տարոն Մարգարյանը նշել է, որ Էրեբունի վարչական շրջանի ղեկավարին և քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան վարչություններին ու պատասխանատու կառույցներին հանձնարարված է ստեղծել աշխատանքային խումբ, որը սեղմ ժամկետում կգույքագրի առկա վնասները, որից հետո համապատասխան քայլեր կձեռնարկվեն դրանց վերականգնման ուղղությամբ:

«Արդեն իսկ հանձնարարել եմ սեղմ ժամկետներում գույքագրել ինչպես Սարի թաղի, այնպես էլ Խորենացի փողոցի մեր բնակիչների կրած վնասները, որից հետո կարճ ժամկետում քայլեր ձեռնարկել դրանց վերականգնման ուղղությամբ»,- ընդգծել է քաղաքապետը:

Այցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է նաև Տոնոյանների տուն, որը համեմատաբար շատ էր տուժել, ծանոթացել է տան կրած վնասներին և զրուցել ընտանիքի անդամների հետ, որոնց կրած գույքային վնասների վերականգնման հարցում ևս կցուցաբերվի համապատասխան աջակցություն:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: