Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձին նվիրված համերգ Շվեյցարիայում

Օգոստոս 02,2016 14:51

Հուլիսի 30-ին Ժնևի մերձակա Պյուպլանժ քաղաքում տեղի ունեցավ դասական երաժշտության միջազգային փառատոն, որի շրջանակներում, իբրև պատվո հյուր, Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված համերգով հանդես եկավ Հայաստանի ազգային կամերային նվագախումբը։

Միջոցառմանը ներկաներին ողջույնի խոսք ուղղեց դեսպանորդ Հասմիկ Տոլմաջյանը, ով ընդգծեց հազարամյակների պատմություն ունեցող հայ ժողովրդի համար քսանհինգ տարի առաջ անկախ պետականության վերականգնման կարևորությունը և անդրադարձավ հայկական երաժշտական արվեստի ավանդույթներին:

Համերգի ընթացքում նվագախմբի, ինչպես նաև երիտասարդ տաղանդավոր ջութակահար Դիանա Ադամյանի կատարմամբ հնչեցին հայ և միջազգային դասական կոմպոզիտորների, այդ թվում՝ Կոմիտասի ստեղծագործությունները։

ԱԳՆ մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031