Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքի մարզպետ. «Նրանց նպատակը ընդամենը հանցագործությունն էր». «Ժողովուրդ»

Օգոստոս 04,2016 10:56

«Ժողովուրդ»-ը զրուցեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ:

– Շուրջ 15 օր էր, ինչ Երեւան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում լարված իրավիճակ էր։ «Սասնա ծռեր» խմբավորման անդամները գրավել էին ոստիկանության ՊՊԾ գունդը։ Մարդիկ բողոքում էին երկրում տիրող անարդարության, անհավասարության դեմ։ Ձեզ չի՞ մտահոգում մեր երկրում տիրող անարդարության մթնոլորտը։

– Շատ վատ արարք էր, շատ վատ, խայտառակ արարք էր եւ անթույլատրելի, դատապարտելի։

– Բայց մարդկանց համբերության բաժակը լցվել էր. հավասարություն եւ արդարություն են ուզում։

– Հլը թող իրենք իրենց հավասարակշիռ պահեն, հետո հավասարություն ուզեն, ամեն ինչն էլ շատ հավասար է, շատ նորմալ է։ Նրանք իրենք էլ չգիտեն, թե ինչ են ուզում։

– Կոնկրետ մտահոգություններ կան ինչպես խմբավորման անդամների, այնպես էլ հասարակության մոտ, որ ԼՂՀ որոշ տարածքների զիջման հարցն է դրված։

– Մենք որեւիցե տարածք չենք զիջելու, տարածքների զիջման խնդիր չկա, եւ նրանց խնդիրը, նպատակը ո՛չ դա էր, ո՛չ էլ այլ բան, նրանց նպատակը ընդամենը հանցագործությունն էր։

Զրուցեց Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031