Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցները մասնակից չեն եղել Սարի թաղում կատարվածին. Արթուր Գեւորգյան

Օգոստոս 05,2016 14:49 Share

«Առավոտի» խնդրանքով անդրադառնալով Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի գործադիր տնօրեն Լեւոն Ներսիսյանի դիմումին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որում նա մասնավորապես խնդրել էր պարզաբանել սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվական միջոցներում շրջանառվող այն տեղեկությունը, ըստ որի «2016թ․ հուլիսի 29-ի ուշ երեկոյան Երևանի Խորենացի փողոցում և Սարի Թաղում խաղաղ հավաքի մասնակիցների և լրագրողների նկատմամբ բռնություն իրականացրած քաղաքացիական համազգեստով անձանց շարքում են եղել նաև Երևանի քաղաքապետարանի որոշ աշխատակիցներ և ԺԷԿ-ի պետեր»՝ Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանն ասաց, որ ավելի վաղ լրատվամիջոցներից մեկը սեփական նախաձեռնությամբ դիմել էր դիմումում վկայակոչված հրապարակումների կապակցությամբ, եւ ինքն արդեն հերքել է. «Տեղյակ եմ տարածվող լուրին և պաշտոնապես հայտարարում եմ, որ այն չի համապատասխանում իրականությանը»:

Արթուր Գևորգյանը նաեւ հավելեց. «Եթե լինեն տվյալ տեղեկությունը հաստատող անհերքելի փաստեր, Երևանի քաղաքապետարանը կձեռնարկի համապատասխան քայլեր»:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել