Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը ողջունեց Հայաստանի նորանշանակ մշտական ներկայացուցչին

Օգոստոս 05,2016 18:04

Օգոստոսի 5-ին Եվրոպայի խորհրդում (ԵԽ) ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն իր հավատարմագրերը հանձնեց ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին:

Պաշտոնական արարողությանը հետևած զրույցի ընթացքում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընդգծեց ԵԽ-ին Հայաստանի անդամակցության 15 տարիների ընթացքում մեր երկրում ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության շարունակական ամրապնդման գործում կազմակերպության արժեքավոր դերակատարությունը:

Պարույր Հովհաննիսյանը վերահաստատեց Եվրոպայի խորհրդի և կազմակերպության փորձագիտական և խորհրդատվական մարմինների հետ սերտ համագործակցությունն այսուհետ ևս շարունակելու ՀՀ իշխանությունների վճռականությունը` ի նպաստ սահմանադրական բարեփոխումների լույսի ներքո Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների և գործընթացների հետագա արմատավորման:

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը, ողջունելով Հայաստանի նորանշանակ մշտական ներկայացուցչին, նշեց, որ Հայաստանը, որպես կազմակերպության ակտիվ անդամ, հետևողականորեն ներգրավված է կառույցի գործընթացներում և ընթացիկ աշխատանքներում: Գլխավոր քարտուղարը գոհունակությամբ հիշատակեց երկկողմ արդյունավետ համագործակցությունը, ինչպես նաև Հայաստանում նախաձեռնվող սահմանադրական, օրենսդրական բարեփոխումների գործընթացում ԵԽ նորմերի երաշխավորման նպատակով ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող դրական քայլերը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի հարցերին, ինչպես նաև միջազգային այլ կառույցների հետ համագործակցության ոլորտին:

ԱԳՆ հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031