Լրահոս
Օրվա լրահոսը

Հարություն Մերդինյանը օլիմպիական խաղերի եզրափակչում է

Օգոստոս 07,2016 10:03 Share

Հայկական մարմնամարզության ներկայիս առաջատար, Եվրոպայի չեմպիոն Հարություն Մերդինյանը Ռիո դե Ժանեյրոյում մեկնարկած սպորտային մարմնամարզության մրցաշարի որակավորման փուլում գերազանց հանդես եկավ իր նախասիրած մրցաձեւում՝ նժույգթափում: Նա վաստակեց 15.583 միավոր եւ 4-րդ տեղով մտավ անհատական գործիքների եզրափակիչ, որտեղ օլիմպիական մեդալի համար կպայքարի օգոստոսի 14-ին:

merdinyan

Մեր երկրորդ ներկայացուցիչը՝ հենացատկորդ Արթուր Դավթյանը կարող էր կրկնել թիմակցի հաջողությունը: Նա առաջին ցատկը կատարեց գերազանց, սակայն երկրորդում սխալ թույլ տվեց ու 14.566 միավորով հանգրվանեց 11-րդ հորիզոնականում ու եզրափակիչ չանցավ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել