Լրահոս
Օրվա լրահոսը

«Բարև Երևանը»՝ ՄԻՊ-ին. ի՞նչ քայլեր են արվել

Օգոստոս 12,2016 13:33 Share

12 օգոստոսի 2016, Երևան: Ս.թ. օգոստոսի 5-ին Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը նամակով դիմել էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝ խնդրելով նրա աջակցությունը Արմեն Մարտիրոսյանի և Դավիթ Սանասարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու հարցում: Կեղծ մեղադրանք առաջադրելով՝ վերջիններիս երկու ամսով կալանավորել են, և դրանով կաթվածահար է արվել խմբակցության, ինչպես նաև «Ժառանգություն» կուսակցական գործունեությունը:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն արագ արձագանքեց «Բարև Երևանի» խնդրանքին՝ հայտնելով, որ Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ սկսվել է հարցի քննարկման ընթացակարգ:

Խնդրում ենք գրավոր տեղեկություն տրամադրել առ այն, թե որ փուլում են քննարկումները, կոնկրետ ինչ քայլեր են արվել Արմեն Մարտիրոսյանի և Դավիթ Սանասարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու ուղղությամբ:

 


Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել