Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր բնակարաններ` Տիգրան Մեծի պողոտայի 47 հասցեի 4-րդ կարգի վթարային շենքի բնակիչներին

Օգոստոս 12,2016 14:50 Share

Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը մայրաքաղաքի Տիգրան Մեծի պողոտայի 47 հասցեի 4-րդ աստիճանի վթարային շենքում բնակվող 14 ընտանիքին է հանձնել նորակառույց շենքերում բնակարան հատկացնելու մասին Երևանի քաղաքապետի որոշումներն ու բնակարանների բանալիները:

Քաղաքապետի տեղակալը շնորհավորել է նոր բնակարանների տերերին և ևս մեկ անգամ հիշեցրել, որ բնակիչները սահմանված կարգով համապատասխան ժամկետներում պետք է ազատեն հին, վթարային բնակարանները:

Տիգրան Մեծի պողոտայի 47 շենքի բնակիչները շնորհակալություն են հայտնել բնակիչների անվտանգությունն ապահովելու և բնակարանային խնդրին լուծում տալու համար:

Հարկ է նշել, որ Տիգրան Մեծի պողոտայի 47 հասցեի շենքն ընդգրկված էր 2014թ. հունվարի դրությամբ մայրաքաղաքում հաշվառված 4-րդ կարգի վթարային շենքերի ցանկում և, ըստ էության, ներկայում դա վերաբնակեցման ենթակա վերջին շենքն էր:

 

Երևանի քաղաքապետարանի մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել