Լրահոս
Օրվա լրահոսը

Սիմոն Մարտիրոսյանն օլիմպիական առաջին մեդալը բերեց Հայաստանին. այն արծաթից է ձուլված (ֆոտոշարք)

Օգոստոս 16,2016 10:13 Share

31-րդ ամառային օլիմպիական խաղերում սառույցը վերջապես կոտրվեց (Բրազիլիայում հիմա ձմեռ է):

Հայաստանցի ծանրորդ, 19-ամյա Սիմոն Մարտիրոսյանը Բրազիլիայում բացեց Հայաստանի օլիմպիական հավաքականի մեդալների հաշվարկը: Նա երկամարտում ցույց տվեց 417 (190+227) կիլոգրամ եւ արժանիորեն նվաճեց արծաթե մեդալ՝ վերջապես բարցրացնելով Հայոց Եռագույնը: Օլիմպիական խաղերում պոկում եւ հրում վարժություններում մեդալներ չեն խաղարկվում: Շնորհավորում ենք Սիմոնին եւ սպասում նոր մեդալների եւ Հայաստանի օրհներգի հնչյուններին:

Simon Martirosyan_medal Simon Martirosyan_marzich Simon Martirosuan_silver

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել