Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյանը դուրս է գալիս Գեղարվեստի Պետական Ակադեմիայի խորհրդի կազմից

Օգոստոս 17,2016 11:01 Share

Այսօր ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը դիմել է Գեղարվեստի Պետական Ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանին եւ տեղեկացրել է, որ դուրս է գալիս Գեղարվեստի Պետական Ակադեմիայի խորհրդի կազմից։ Նաիրա Զոհրաբյանը Գեղարվեստի Ակադեմիայի ռեկտորին ուղղված նամակում նշել է, որ պետական որեւէ բարձրաստիճան պաշտոնյա, պատգամավոր կամ կուսակցական բարձրաստիճան անձ չպետք է լինի որեւէ ԲՈՒՀ-ի խորհրդի կազմում, եւ ԲՈՒՀ-երը պետք է ունենան իրական եւ ոչ իմիտացիոն ինքնավարություն։

ԲՀԿ խմբակցության ղեկավարը կոչ է արել բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներին, պատգամավորներին եւ կուսակցական բարձրաստիճան անձանց, ովքեր ներկայացված են այս կամ այն ԲՈՒՀ-ի խորհրդի կազմում, դուրս գալ նշյալ խորհուրդներից։

 

ԲՀԿ խոսնակ Վանիկ Էլիզբարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել