Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Սաֆարյանի մայր. «Պավլիկի մասին է շատ խոսում, մտահոգված է բոլորի մասին»

Օգոստոս 25,2016 15:18 Share

Շուշան Բերբերյանը դատական նիստի հետաձգումը պայմանավորում է «Սասնա ծռեր» խմբավորման գործերի հետ

Գեւորգ Սաֆարյանի գործով դատական նիստին ներկա էր նաեւ նրա մայրը՝ Շուշան Բերբերյանը: Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելուց հետո գործով որեւէ նիստ չի եղել՝ 1 ամիս հետաձգել էին, հիմա էլ 1 ամիս հետաձգեցին: Շուշան Բերբերյանը դատական նիստի հետաձգումը պայմանավորում է «Սասնա ծռեր» խմբավորման գործերի հետ:

«Գեւորգ Սաֆարյանը առողջական խնդիր ունի՝ ոտքն է ցավում: Առանց այն էլ՝ սկզբից ցավում էր, անցել էր արդեն, հիմա շատ ավելի բարդացել է վիճակը: Դեղեր ենք տարել չի օգնել, բժիշկ ենք տարել, որը ստույգ ոչինչ չասաց»,- ասաց նա:

Շուշան Բերբերյանի խոսքերով՝ քրեակատարողական հիմնարկում Գեւորգ Սաֆարյանը հեռուստատեսության, ռադիոյի միջոցով հետեւում է զարգացումներին. «Գրավման մասին շատ ենք խոսել առանձին: Պավլիկի մասին է շատ խոսում, մտահոգված է բոլորի մասին, մտածում է»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել