Լրահոս
Օրվա լրահոսը

Սթամպուլի Պալըքլը հայկական գերեզմանատան մէջ խաչքար մը տեղադրուած է

Օգոստոս 26,2016 16:44

Սթամպուլի Պալըքլը գերեզմանատան մէջ Հայաստանէն տարուած խաչքար մը տեղադրուած է:

Ըստ պոլսահայ «Ակօս» թերթին` չափերով բաւական պատկառելի խաչքարին օծումը տեղի ունեցած է օրեր առաջ Պոլսոյ հայոց պատրիարքարանի հոգեւորականներուն իրականացուցած ծիսակարգով: Արարողութիւնը գլխաւորած է պատրիարքի ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշեանը:

Կը նշուի, որ խաչքարը պատրաստուած եւ Թուրքիա եւ տեղափոխուած Սթամպուլի Սամաթիա թաղամասի Սուրբ Գէորգ հայկական եկեղեցւոյ կառավարման խորհուրդի անդամներ Արիս Տէմիրի եւ Սեւան Տուրմազի մեկենասութեամբ:

Խաչքարին մօտ՝ Սուրբ Յարութեան եւ Ծննդեան տօներուն յաջորդող օրերուն մեռելոցի ծիսակարգ պիտի կատարուի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031