Լրահոս
Օրվա լրահոսը

Պայթյուն գազալցակայանում

Օգոստոս 27,2016 16:42

Օգոստոսի 27-ին, ժամը 13.00-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 00.45-ի սահմաններում Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի վերջնամասում գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն:

Դեպքի վայր է մեկնել ՄՀ և ՏԱՏ առաջատար մասնագետը:

Պարզվել է, որ ժամը 00.20-ի սահմաններում «Նորապատ ԱԿ» գազալցակայանում «ՎԱԶ 2101» մակնիշի 14 LU 101 պ/հ ավտոմեքենայի (վարորդ՝ 1970 թ. ծնված Տ. Պ.) լիցքավորման ժամանակ տեղի է ունեցել պայթյուն, վարորդը տեղում մահացել է, իսկ գազալցակայանի աշխատակից՝ 1983 թ. ծնված Ա. Գ.-ը ստորին վերջույթների կոտրվածքներով հոսպիտալացվել է Արմավիր քաղաքի ԲԿ, այնուհետև տեղափոխվել է Երևանի «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031