Լրահոս
Օրվա լրահոսը

Հատուկ հայտարարություն վարորդների համար

Օգոստոս 30,2016 11:58

ՀՀ Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյանը հանրապետությունում վթարայանության վիճակը գնահատում է կայուն:

«Օգոստոսի 29-ի դրությամբ, հանրապետությունում գրանցվել է 1972 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի հետեւանքով զոհվել է 150, վիրավորվել՝ 2794 մարդ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պատահարների քանակը նվազել է 174-ով, զոհերի թիվը` 53-ով, վիրավորների թիվը՝ 253-ով»,- այսօր ոստիկանության մամուլի սրահում ասուլիսի ժամանակ ասաց պարոն Սարգսյանը:

Ըստ նրա, պատահարների թվի նվազման ու դրա հետեւանքով առաջացած դեպքերի թվի նվազման շնորհիվ գրանցվել է լուրջ ձեռքբերում, իսկ ձեռքբերումը պայմանավորված է երեք գործոնով. «Խստացվել է ոչ սթափ վարորդների նկատմամբ վարչարարությունը, տարեսկզբից ակտիվ պայքար սկսեցինք թաղանթաապատված դիմապակիներով տրասնպորտային միջոցների վարորդների նկատմամբ, հիմա գրեթե չես հայտնաբերի թաղանթապատված դիմապակիներով մեքենաներ, երրորդ գործոնը՝ սահմանված արագության գերազանցման ուղղությամբ տարվող աշխատանքներ են, եռապատկվել է ցուցանիշը նախորդ տարիների համեմատ»:

Պարոն Սարգսյանի խոսքով, 27-ով նվազել է նաեւ երեխաների մասնակցությամբ պատահարների թիվը, երեք զոհ ու երեսուներեք վիրավոր պակաս ունենք նախորդ տարվա այս ժամանակահատվածի համեմատ:

Նա նաեւ ասաց, որ օգոստոսի 1-ից հանդիպումներ են անցկացրել բազմաթիվ դպրոցների տնօրենների հետ, ճանապարհամերձ դպրոցների մանկավարժական կոլեկտիվների առաջարկություններն են քննարկել, արդյունքում նոր գծանշումներ են արվել, թարմացվել ճանապարհային նշանները, նոր նշաններ տեղադրվել:

Պարոն Սարգսյանը ասուլիսի վերջում նաեւ վարորդների համար հայտարարություն արեց՝ զգուշացնելով, որ սեպտեմբերի 10-ից վարչական արձանագրություններ կկազմվեն այն վարորդների նկատմամբ, որոնք վարում են գունամշակված առջեւի հողմապակիով մեքենաներ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031