Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխնախարար Պապիկյանն ընդունեց Ճապոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության լիգայի պատվիրակությունը

Սեպտեմբեր 01,2016 20:00

Սեպտեմբերի 1-ին ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանն ընդունեց Ճապոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության լիգայի պատվիրակությանը` նախագահ Սեիշիրո Էտոյի գլխավորությամբ:

Ողջունելով պատվիրակության առաջին այցը Հայաստան՝ փոխնախարարը նշեց, որ Ճապոնիան առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Արևելյան Ասիայի երկրների հետ Հայաստանի հարաբերություններում: Արմեն Պապիկյանը համոզմունք հայտնեց, որ Սեիշիրո Էտոյի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան նոր խթան կհանդիսանա ինչպես երկու երկրների միջխորհրդարանական կապերի սերտացման, այնպես էլ՝ հայ-ճապոնական համագործակցության ընդլայնման տեսանկյունից:

Կողմերն անդրադարձան 2012թ. ՀՀ Նախագահի Ճապոնիա կատարած այցին, որը, ճապոնական պատվիրակության ղեկավարի գնահատմամբ, նոր լիցք հաղորդեց երկկողմ փոխգործակցությանը։

Կարևորելով խորհրդարանական դիվանագիտության դերը միջպետական հարաբերություններում՝ Ճապոնիա – Հայաստան խորհրդարանական բարեկամության լիգայի նախագահը պատրաստակամություն հայտնեց առավելագույն ջանքեր ներդնելու` խորհրդարանականների միջև շփումներն ակտիվացնելու եւ հայ-ճապոնական միջխորհրդարանական կապերի ամրապնդելու գործում, ինչը ամուր հիմք կհանդիսանա տարբեր ոլորտներում երկկողմ կապերի զարգացման համար:

Կողմերը կարծիքներ փոխանակեցին տարածաշրջանային խնդիրների շուրջ, քննարկեցին Հայաստանի և Ճապոնիայի միջև երկկողմ տնտեսական կապերի և փոխշահավետ բազմակողմ համագործակցության հեռանկարները: Անդրադարձ կատարվեց նաև միջազգային կառույցների շրջանակներում փոխգործակցությանը:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930