Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Ավետիսյանը վստահ հաղթանակ տարավ իրանցու նկատմամբ

Սեպտեմբեր 04,2016 12:52

Ֆրանսիայի Մակոն քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում հայաստանցի 66 կգ քաշային Հակոբ Ավետիսյանը որակավորման փուլի առաջին գոտեմարտում 4-1 հաշվով վստահ հաղթանակ տարավ իրանցի Սաման Շոժաեփաշիի նկատմամբ ու մտավ 1/8 եզրափակիչ: Հայ ըմբիշն աչքի ընկավ խելամիտ պաշտպանությունով եւ արագ հակահնարքներով:

Հաջորդ փուլում Հակոբը գոտեմարտելու է ղազախ Իլյաս Ժումայի հետ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930