Լրահոս
Օրվա լրահոսը

Վերաքննիչ դատարանը օրինական համարեց Դավիթ Սանասարյանի ձերբակալումը. (Տեսանյութ)

Սեպտեմբեր 05,2016 11:29 Share

Քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց քաղաքացիական ակտիվիստ Դավիթ Սանասարյանի պաշտպան Ռոբերտ Ռեւազյանի վերաքննիչ բողոքը:

Դավիթ Սանասարյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 225 պրիմ 1 հոդվածով՝ ապօրինի հավաք կազմակերպելու եւ անցկացնելու մեջ ու հենց այդ հոդվածի հատկանիշներով էր ձերբակալել: Փաստաբանը բողոքարկել էր ձերբակալման օրինականությունը: Վերաքննիչ դատարանն էլ մերժեց փաստաբանի բողոքը: Պարոն Ռեւազյանը պատրաստվում է բողոքարկել Վերաքննիչի բողոքը, դիմելու են մինչեւ ՄԻԵԴ:

Վերաքննիչ դատարանի որոշումը, ըստ պարոն Ռեւազյանի, քաղաքական որոշում էր, մերժման հիմքերին ասաց՝ դեռ ծանոթ չէ, չի ստացել գրավոր որոշումը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱն

Մանրամասները` տեսանյութում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել