Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանն իր աստղագետներին արգելում է գործակցել հայ մասնագետների հետ». Արեգ Միքայելյան (Տեսանյութ)

Սեպտեմբեր 07,2016 17:10

Բյուրականի աստղադիտարանի համբավն այսօր չի զիջում Խորհրդային միության տարիներին ունեցած կարգավիճակին: Այս մասին այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում ասաց Բյուրականի աստղադիտարանի փոխտնօրեն եւ Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային աստղագիտական կենտրոնի տնօրեն Արեգ Միքայելյանը:

Նրա խոսքով` աստղադիտարանի հետ կապված այնպիսի իրադարձություններ են գրանցվել, որոնց մասին երազում էր Վիկտոր Համբարձումյանը. «Երկու հիմնական ուղղություն նշեմ, որոնք նորություն են: Առաջինն աստղադիտարանի միջազգային ինտեգրումն է: Երկրորդը, որ աստղագիտությունը հանդես է գալիս որպես միջճյուղային գիտությունների առաջատար: Սա հենց Վիկտոր Համբարձումյանն էր կանխագուշակում եւ երազում այդ մասին: 80-ականներին նա ասում էր, որ 21-րդ դարում աստղագիտությունը կդառնա գլխավոր գիտություն: Այն ժամանակ ոչ մեկս գուցե չհասկացանք իր ասածը, բայց հիմա ամեն ինչ հստակ է»:

Միքայելյանի դիտարկմամբ` Բյուրականի աստղադիտարանն աստիճանաբար առաջատարի դիրքում է հաստատվում, եւ Հայաստանը դիտարկվում է որպես աստղագիտության ոլորտի առաջատար: Դա է փաստում այն, որ նախորդ տարի Միջազգային աստղագիտական միության որոշմամբ Բյուրականի աստղադիտարանը  հռչակվեց տարածաշրջանային աստղագիտական կենտրոն: Ի դեպ, աշխարհում այդպիսի ութ կենտրոն կա:

Արեգ Միքայելյանը նաեւ տեղեկացրեց, որ Թուրքիան հավակնում է դառնալ Միջազգային աստղագիտական միության անդամ:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա Միքայելյանի խոսքով` իրենք գործակցության առաջարկներ են արել, սակայն ադրբեջանցի աստղագետներն ասել են` «ուզում ենք գործակցել, սակայն մեր պետությունը թույլ չի տալիս որեւէ կոնտակտի մեջ մտնել հայերի հետ»:

Հավելենք, որ աստղադիտարանի 70-ամյակի առթիվ Հայաստան կժամանեն նաեւ երիտասարդ թուրք աստղագետներ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930