Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե այդպես են մեկնաբանում, ուրեմն Սասնա ծռերին առաջին օժանդակողը բժիշկներն են». Եղնուկյանի փաստաբան

Սեպտեմբեր 07,2016 19:01

Կարո Եղնուկյանի պաշտպան, փաստաբան Տիգրան Հայրապետյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ հատկապես հիմա, երբ «Սասնա ծռերի» անդամները կալանավորված են, Կարո Եղնուկյանին անազատության մեջ պահելը ընդհանրապես անհիմն է. «Եղնուկյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա օժանդակել է ինչ-որ անձանց, որոնք ոստիկան պատանդներին պահել են: Մեր օրենսդրությամբ, օժանդակությունը պետք է լինի հանցագործությանը, ոչ թե հանցագործներին: Եթե այդպիսի մեկնաբանություն լինի, ուրեմն առաջին օժանդակողը, աջակիցը բժիշկներն են, որոնք բժշկական օգնություն են ցույց տվել Սասնա ծռերի անդամներին, աջակցողը նրանք են, որոնք իշխանության կողմից թույլտվությամբ ժամանակ առ ժամանակ սնունդ են փոխանցել, այն բոլոր պատգամավորները, որոնք կապի մեջ են եղել, տասնյակ հազարավոր ցուցարարները, որոնք  հավաքվել են եւ իրենց աջակցությունն են ցույց տվել Սասա ծռերի տղաներին: Այսպես մեկնաբանել Քրեական օրենսգիրքը, նշանակում է քրեական իրավունքից բավականին հեռանալ: Օժանդակությունը պետք է լինի հանցագործության կատարմանը, այսինքն, պատանդներ պահելուն, շենք-շինություններ գրավելուն, ոչ թե օժանդակություն հանցագործներին»:

Karo_Eghnukyan_dat_2

Karo_Eghnukyan_dat_6

Նա ասաց, որ եթե առաջին օրերին, երբ դեռ պարզ չէր, թե ինչով կավարտվի այս ամեն ինչը, Կարո Եղնուկյանին առանձնացնելը դեռ կարելի էր հասկանալ, որովհետեւ կալանքն ընտրեցին՝ ասելով, թե դեռեւս «Սասնա ծռերի» անդամները ազատության մեջ են եւ Կարո Եղնուկյանը նրանց կարող է ինչ-որ բանով օժանդակել, բայց արդեն այն պահից հետո, երբ զենքերը վայր են դրել, արդեն Կարո Եղնուկյանին կալանքի տակ պահելն ավելի քան անհեթեթ է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930