Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Մաթեւոսյանի թանգարանի գումարը չի հատկացվել. «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 08,2016 12:05

«Հրանտ Մաթեւոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի կառուցման ավարտի ուշացումը պայմանավորված է ֆինանսական խնդիրներով։ Այս մասին սեպտեմբերի 6-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասել է ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը։ «Թանգարանի կառուցման ծրագիրը կա, բայց դա իրականացնելու համար բազմաթիվ պայմաններ են պետք եւ առաջինը հենց ֆինանսական»,- նշել է փոխնախարարը։

Հիշեցնենք՝ դեռեւս 2015-ին պարզ դարձավ, որ ՀՀ կառավարությունը 50 մլն դրամ կհատկացնի Հրանտ Մաթեւոսյանի թանգարանի շինարարության մեկնարկի համար։

Համապատասխան որոշումն ընդունվել էր կառավարության՝ 2015-ի հունիսի 18-ի նիստում։ ՀՀ քաղաքաշինության .նախարար Նարեկ Սարգսյանն էլ նշել էր, որ թանգարանի շինարարության ծախսերը կկազմեն 140 մլն դրամ։ Այնինչ՝ «Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամի գործադիր տնօրեն, գրողի որդի, ռեժիսոր Դավիթ Մաթեւոսյանը ավելի քան 1 տարի առաջ մեզ հետ զրույցում նշել էր, որ նախարարի ներկայացրած գումարը կազմում է թանգարանի շենքի ճարտարապետի ներկայացրած նախագծի նախահաշվային արժեքի ընդամենը 1/3 մասը (մոտավոր հաշվարկներով)։

Մենք Դ. Մաթեւոսյանից հետաքրքրվեցինք՝ փոխնախարարը, խոսելով ֆինանսական խնդիրների մասին, կոնկրետ ինչ է նկատի ունեցել, եւ դեռ որքան գումար է պակասում՝ Աբովյան պուրակի հարակից տարածքում մշակութային կենտրոն-թանգարանի շենքի կառուցման աշխատանքները ավարտին հասցնելու համար։

«Մշակութային կենտրոն-թանգարանի կառուցման համար գումարի՝ պարբերական բնույթ կրող հատկացում-ընդհատումների հետեւանքով ավելանում են շինարարական ծախսերը։ Շինարարի փոխանցմամբ՝ եթե մենք ռեալ ֆինանսավորում ունենայինք, շենքը (առանց ներքին հարդարանքի եւ էքսպոզիցիայի) մինչեւ նոյեմբեր կկարողանայինք հանձնել։ Բայց հատկացվող գումարների ծավալները, ըստ երեւույթին, բավարար չեն»,- մեկնաբանեց նա։

Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930