Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի մարդիկ եղել են գաղտնի միաբանության անդամներ

Սեպտեմբեր 09,2016 13:30

Բոլոր ժամանակներում գաղտնի կազմակերպությունների ու խմբավորումների հանդեպ սովորական մարդիկ ակնածանք ու վախ են տածել: Այդպիսի կազմակերպությունների թվին են դասվում Իլյումինատները, որոնք լուսավորության գաղափարներ էին քարոզում: Դավադրության տեսության կողմնակիցները համոզված են, որ այսօր էլ իշխանություն եւ հեղինակություն ունեցող շատ անհատներ ու երկրների ղեկավարներ այդ կազմակերպությանն են հարում, ավելին՝ Իլյումինատները մեծ ազդեցություն ունեն համաշխարհային քաղաքականության վրա: Իլյումինատներին է վերագրվում Ֆրանսիական մեծ հեղափոխությունը, Ջոն Քենեդու սպանությունը, մեծ հնչեղություն ստացած բազմաթիվ իրադարձություններ:

Իլյումինատների մասին առաջին տեղեկությունները վերագրվում են մ.թ.ա. 2-րդ դարին, ասում են՝ Հունաստանում աստվածներից մեկի մեհյանի՝ Մոնտան անունով գլխավոր քուրմը այդ եզրը հորինել է՝ նկատի ունենալով պայծառակերպությունը, լուսավորյալ լինելը: Մոնտանը որոշում է ստեղծել գաղտնի կազմակերպություն, որը կառաջնորդվի նոր դոգմաներով: Նրանց հավաքներին էլ խոսվում էր աշխարհի վերջից, նյութական բարիքների հրաժարումից:

Ամենահայտնին բավարական Իլյումինատներն են: Այնտեղ Իլյումինատների միավորումը հիմնել է պրոֆեսոր Ադամ Վեյսհաուպտը՝ 5 կողմնակիցների հետ, 1776 թ.: Նրա նպատակն էր ոչ միայն մաքրել ու զարգացնել եկեղեցին, այլեւ չթերագնահատել գիտության դերը: Իլյումինատների միաբանություն հնարավոր չէր մտնել, այնտեղ մուտքը հրավերով էր: Նոր անդամը հանդիսավորությամբ գաղտնապահության երդում էր տալիս՝ միաբանության կանոնների համաձայն: Ժամանակին միաբանության անդամ էին ավելի քան 2000 մարդ՝ ամենախելացիներն ու տաղանդավորները: Նրանց թվում են եղել Գյոթեն, Մոցարտը, Շիլլերը:

Բավարիայի կառավարիչ Կառլոս Թեոդորն Իլյումինատներին անվանեց մասոնական անօրինական միաբանության ճյուղերից մեկն ու հետապնդում հայտարարեց միաբանության անդամների նկատմամբ 1787թ.-ին՝ նրանց գոյության պատմությանը վերջ դնելով: Ճիշտ է, միաբանությունը պաշտոնապես չէր գործում, բայց նրա մնացած անդամները շարունակեցին իրենց տարերային գաղտնի գործունեությունը:
Տարբեր երկրներում հայտնի Իլյումինատներ են եղել Ռոքֆելլերները, Չերչիլը, Ռոտշիլդը: Այսօր էլ Իլյումինատները ակտիվ են: Այս միաբանության նկատմամբ հետաքրքրությունն ավելի մեծացավ, երբ լույս տեսավ ամերիկացի գրող Դեն Բրաունի «Հրեշտակներ եւ սատանաներ» աղմկահարույց գիրքը:

 

Ըստ kulturologia կայքի

 

«Առավոտ»

08.09.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930