Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողների սիրելին, մեր մռայլ իրականության պայծառ կետերից մեկը. «Չորրորդ իշխանություն»

Սեպտեմբեր 09,2016 12:14

Մինուսն այն էր, որ Հովիկ Աբրահամյանի հետ հրաժարականի դիմում է ներկայացրել նաեւ վերջինիս մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանը։ Լրագրողների սիրելին, մեր մռայլ իրականության պայծառ կետերից մեկը, որն իր պրոֆեսիոնալիզմով, բոլորի հանդեպ վերաբերմունքով վաղուց համընդհանուր հարգանք է վայելում։

Երբ երեկ Գոհար Պողոսյանը ֆեյսբուքի իր էջում հայտնեց հրաժարականի դիմումի մասին, լրագրողները, սովորական քաղաքացիները, իշխանամետ, ընդդիմադիր, անկախ, բոլորն անխտիր իրենց շնորհակալությունն էին հայտնում նրան։ Շատ ափսոս, հուսանք, երկար չի մնա գործազուրկ։

Բայց ասում են, վարչապետի թեկնածու Կարեն Վ, Կարապետյանի մամուլի քարտուղարի ամենահավանական թեկնածուն՝ Շուշան Սարդարյանը, նույնպես վատը չի։ Համենայնդեպս, նրանից դժգոհողներ գրեթե չկային՝ երեկ մեր շրջապատներում անցկացված բլից-հարցախույզի արդյունքում։ Կարեն Վ. Կարապետյանի հետ աշխատել է «ՀայՌուսԳազարդում», Երեւանի քաղաքապետարանում, իր գործի մեջ բավական հմուտ է։ Մի խոսքով, ավանսով վստահենք։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930