Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Չեֆերինը ընտրվեց ՈՒԵՖԱ-ի նախագահի պաշտոնում

Սեպտեմբեր 14,2016 16:38

Այսօր Հունաստանի մայրաքաղաք Աթենքում տեղի ունեցավ ՈՒԵՖԱ-ի արտահերթ կոնգրեսը: Կոնգրեսի ընթացքում տեղի ունեցած քվեարկության արդյունքում ՈՒԵՖԱ-ի նախագահ ընտրվեց սլովենացի Ալեքսանդր Չեֆերինը, որը ստացավ 42 ձայն: Նրա մրցակից հոլանդացի Միքայել վան Պրաագը հավաքեց 13 ձայն: Այսպիսով, Չեֆերինը դարձավ ՈՒԵՖԱ-ի հիմնադրման օրվանից (1954 թ.) կազմակերպության 7-րդ նախագահը՝ Էբբե Շվարցից (Դանիա), Գուստավ Վիդերկերից (Շվեյցարիա), Արտեմիո Ֆրանկիից (Իտալիա), Ժակ Ժորժից (Ֆրանսիա), Լեննարտ Յոհանսոնից (Շվեդիա) և Միշել Պլատինիից (France) հետո:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել էր, որ ՈՒԵՖԱ-ի նախագահական ընտրություններում սատարելու է Ալեքսանդր Չեֆերինին:

 

Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930