Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդու իրավունքների ԵԽ հանձնակատարն ու ՀՀ մշտական ներկայացուցիչն անդրադարձ կատարեցին Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումներին

Սեպտեմբեր 15,2016 15:27

Սեպտեմբերի 13-ին Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը հանդիպեց Մարդու իրավունքների հարցերով Եվրոպայի Խորհրդի հանձնակատար Նիլս Մուիժնիկսի հետ։

Դեսպան Հովհաննիսյանը, բարձր գնահատելով հանձնակատարի կատարած աշխատանքը Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանություն գործում, վերահաստատեց Հայաստանի աջակցությունը նրա մանդատի լիարժեք իրականացմանը։

Հանձնակատար Մուիժնիկսը հակիրճ ներկայացրեց իր աշխատանքային ծրագիրը՝ խոսելով առկա մարտահրավերների մասին, մասնավորապես, միգրացիոն ճգնաժամի և ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում։

Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումներին։ Հայաստանի մշտական ներկայացուցիչը խոսեց սահմանադրական բարեփոխման և դրանցից բխող համակարգային փոփոխությունների մասին՝ առանձնահատուկ ընդգծելով մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետության բարձրացմանն առնչվող խնդիրները։

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930