Լրահոս
Օրվա լրահոսը

«Սասնա ծռերին» օժանդակելու գործով Մանվել Աթոյանի կալանքը 2 ամսով երկարաձգվեց

Սեպտեմբեր 15,2016 19:35

Արա Ղազարյանը պատրաստվում է հարցաքննության մանրամասները ներկայացնել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում սեպտեմբերի 15-ին քննվում էր Մանվել Աթոյանի կալանքը երկու ամսով երկարացնելու հարցը։

Մանվել Աթոյանը մեղադրվում է շենք, շինություններ զավթել օժանդակելու մեջ։ Նրա պաշտպան Արա Ղարագյոզյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ դատարանը որոշումը բավարարել է. «Հերթական  ապօրինի եւ քաղաքական որոշումն է՝ շաբլոնային ձեւակերպումներ, որեւէ հիմնավորումներ չկան դատարանի որոշման մեջ։ Պատրաստվում ենք բողոքարկել վերաքննիչ դատարան»:

Մանվել Աթոյանը մասնակցել է դատական նիստին, սակայն դատարանը թույլ չի տվել միջնորդությամբ հանդես գալ։ Արա Ղարագյոզյանը ասաց, որ շուտով պատրաստվում է հրապարակել, թե հարցաքննության ընթացքում ինչ է կատարվել։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930