Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյանը չի պատրաստվում աշխատել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում. NEWS.am

Սեպտեմբեր 16,2016 21:33

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր՝ սեպտեմբերի 16-ին  NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է, որ մերժելու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու առաջարկը։

Մեր հարցին, թե  համապատասխանո՞ւմ են իրականությանը այն տեղեկությունները, որ կառավարության փոփոխությունը ազդելու է նաեւ իր վրա, հոկտեմբերից  նա ազատվելու է պաշտպանության նախարարի պաշտոնից եւ նշանակվելու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում, Սեյրան Օհանյանն ասաց․ «Կառավարության փոփոխությունները կարող են բոլորի վրա ազդել, գիտենք՝ ինչ ընթացակարգեր գոյություն ունեն կառավարությունը ձեւավորելու, եւ որ քաղաքական ու այլ կառավարչական ուժերն են ձեւավորում կառավարությունը։ Իսկ ինչ վերաբերում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում իմ  նշանակմանը, այդպիսի առաջարկություններ չի եղել, այսօր ես պաշտպանության նախարարի պաշտոնակատար եմ եւ չեմ պատրաստվում որեւէ միջազգային կառույցում աշխատելու»։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «NEWS.am»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930