Լրահոս
Օրվա լրահոսը

Վթար` Զովունի գյուղի գազալցակայանի մոտակայքում. կա տուժած

Սեպտեմբեր 18,2016 13:07

Սեպտեմբերի 18-ին, ժամը 10.35-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի գազալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Զովունի գյուղի 1-ին փողոցում գտնվող գազալցակայանի մոտակայքում բախվել են «ВАЗ-2106» մակնիշի 22 ՏՕ 328 (վարորդ՝ 1977 թ. ծնված Մ. Մ.) և «ИЖ-2717» մակնիշի 320 ՍԼ 65 պետհամարանիշներով (վարորդ՝ 1978 թ. ծնված Ա. Մ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ИЖ-2717» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ИЖ-2717» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից:

Փրկարարները վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային և ուղղել կողաշրջված ավտոմեքենան:

Ա. Մ.-ը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930