Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբերյանում եւ Կողբում անկուսակցականները հաղթեցին հանրապետականներին

Սեպտեմբեր 19,2016 12:24

Սեպտեմբերի 18-ին Տավուշի մարզի Նոյեմբերյանի, Իջեւանի եւ Բերդի տարածաշրջաններում կայացան  համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ:  Համայնքի ղեկավար ընտրվելու համար թեժ մրցակցություն էր հատկապես խոշորացված Նոյեմբերյան,  Կողբ համայնքներում:

Նոյեմբերյան համայնքը ներառում է  Նոյեմբերյան քաղաքը եւ Ադրբեջանին սահմանակից  8 գյուղեր:    Նոյեմբերյան համայնքի ղեկավարի թեկնածու էր  գրանցված  7 անձ:  Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների՝  Նոյեմբերյանի գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Վանուշ Ամիրաղյանը, ով համայնքի ղեկավարի թեկնածու է  առաջադրվել ՀՀԿ  տեղական կազմակերպության խորհրդի որոշմամբ, ընտրությունների արդյունքում ստացել է 2355 ձայն:   Անհատ ձեռներեց, անկուսակցական  Կարեն Աբազյանը ստացել է 2588 քվե : Նոյեմբերյանի «Լեւոն երկրորդ» ՍՊԸ աշխատակից, Երկրապահ կամավորականների միության Տավուշի մարզային խորհրդի նախագահի տեղակալ, ՀՀԿ անդամ Արթուր Անանյանը ստացել է  887, Բարեկամավան համայնքի ղեկավար, ՀՀԿ անդամ Գարիկ Աբազյանը ՝852, Ոսկեպար համայնքի ղեկավար , ՀՀԿ անդամ  Երվանգ Եգանյանը ՝ 402,   «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ  Գարիկ Փիրումյանը՝ 464, Նոյեմբերյանի նախկին քաղաքապետ , անկուսակցական Սերյոժա Ամիրաղյանը՝250 ձայն:

Խոշորացված  Կողբ համայնքում, որը միավորում է  Կողբ եւ Զորական գյուղերը,  առաջադրվել էր  համայնքի  ղեկավարի 4 թեկնածու: Կողբի գործող  գյուղապետ, ՀՀԿ անդամ, ՀՀԿ-ի կողմից թեկնածու առաջադրված Արամայիս Աբովյանը ստացել է 932, Կողբի նախկին գյուղապետ, անկուսակցական Արսեն Աղաբաբյանը՝ 1248, Զորականի գյուղապետ , ՀՀԿ անդամ Սուրեն Մարտիրոսյանը՝ 506, ՀՀԿ անդամ Գոռ Վանյանը՝ 97 ձայն:

Նոյեմբերյան  համայնքի ղեկավարի ընտրություններում հաղթած Կարեն Աբազյանը   անկուսակցական է, թեկնածու է առաջադրվել ինքնառաջադրմամբ, նա  Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի մտերիմներից է:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930