Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՏՄ երկրների երիտասարդ-առաջնորդներն առաջին անգամ կհավաքվեն Երեւանում. (Տեսանյութ)

Սեպտեմբեր 19,2016 15:04

Սեպտեմբերի 20-25-ը Երեւանում կանցկացվի «Երիտասարդությունը հանուն ընդհանուր ապագայի» առաջին Եվրասիական քաղաքացիական համաժողովը, որին կմասնակցեն ԵՏՄ անդամ-երկրների երիտասարդական շարժումների առաջնորդներ, հ/կ-ների ներկայացուցիչներ: Այս մասին այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում լրագրողներին հայտնեց «Զարգացում» հասարակական շարժման նախագահ Վահրամ Եղիազարյանը:

«Մեր առջեւ խնդիր ենք դրել ԵՏՄ անդամ երկրներում տեղի ունեցող հասարակական-քաղաքական իրադարձությունների մասին տեղեկատվության բացը նվազագույնի հասցնել: ԵՏՄ երկրների հասարակությունները տեղյակ չեն այդ գործընթացներից, եւ այս համաժողովը հնարավորություն կտա ԵՏՄ անդամ մյուս երկրների երիտասարդներին տեղեկանալու, թե ինչ է կատարվում Հայաստանում»,-նկատեց Վահրամ Եղիազարյանը:

etm1

Բելառուսի «Եվրասիական շարժման» ներկայացուցիչ Դմիտրի Կարմազինն էլ ասաց, որ համաժողովի ավարտին մասնակիցները գուցե համաձայնագիր հրապարակեն` հետագա գործակցության հեռանկարներով: Ղազախստանից ժամանած Օսպան Ֆարիզան, ով համաժողովի համակարգողներից է, ասաց. «Ուզում եմ տեսնել, թե ինչ առանձնահատկություններ ունի Հայաստանի երիտասարդությունը եւ այդ փորձը տանեմ Ղազախստան»:

Հավելենք, որ համաժողովի ընթացքում Հայաստանից, Ռուսաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից եւ Բելառուսից 30 պատվիրակներ և փորձագետներ քննարկումների ու բանավեճերի միջոցով կներկայացնեն իրենց երկրների հասարակական-քաղաքական գործընթացների եւ մշակույթի մասին տեղեկատվություն:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930