Լրահոս
Օրվա լրահոսը

Կուսումնասիրվեն Սարյան փողոցի և Մաշտոցի պողոտայի միջանկյալ հատվածի այգում ծառերի հնարավոր չորացման  ահազանգերը

Սեպտեմբեր 19,2016 16:38

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ սահմանված ժամանակացույցով շարունակվում են Գլխավոր պողոտայի հարակից այգու վերակառուցման երկրորդ փուլի աշխատանքները: Շարունակվում են նաև «Վերնիսաժի» տարածքի վերակառուցման և արդիականացման ծրագրով նախատեսված աշխատանքները: Շինարարական ծրագրերի մասով հանձնարարվել է շարունակել հսկողությունն իրականացվող աշխատանքների որակի ու ժամկետների նկատմամբ:

Անդրադառնալով վերոնշյալ հատվածներում ծառերի հնարավոր չորացման հետ կապված համաքաղաքացիների կողմից վերջերս հնչեցված ահազանգերին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ուսումնասիրել դրանց իսկությունն ու մշտական հսկողության տակ պահել տվյալ տարածքների ծառերի և կանաչապատ հատվածների պատշաճ խնամքի ապահովումը:

«Ահազանգեր ենք ստանում մեր համաքաղաքացիներից, որ թե´ Վերնիսաժի և թե´ Գլխավոր պողոտայի Սարյան փողոց-Մաշտոցի պողոտա միջանկյալ հատվածի այգում, որտեղ ներկայում ընթանում են բարեկարգման աշխատանքներ, ծառերը չորացել են: Բազմիցս եմ նշել, որ մայրաքաղաքի կանաչապատումը, կանաչ Eառաջնահերթություններից մեկն ու պետք է լինի մեր մշտական ուշադրության կենտրոնում: Ըստ այդմ տեղերում ուսումնասիրեք հնչեցված ահազանգերի իսկությունն ու անհրաժեշտության դեպքում  շտապ միջոցներ ձեռնարկեք: Ի դեպ, պարբերաբար նաև իրազեկեք մեր համաքաղաքացիներին, որ վերոնշյալ տարածքներում ընթացող բարեկարգման աշխատանքների շրջանակում մենք նախատեսել ենք նաև ընդլայնել առկա կանաչ տարածքները և այդ համատեքստում մեզ համար առանձնակի կարևոր է տվյալ հատվածներում առկա  յուրաքանչյուր ծառի պահպանումն ու պատշաճ խնամքի ապահովումը», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աբրահամյան says:

    Նախանցած չոր ու շոգ ամառվանից ես ահազանգել եմ այս լրատվական կենտրոնին, որ չորանում են Նոր Նորքի յոթերորդ զանգվածի Հայ-ԿանադակաՆ այգու ծառերը, քանի որ չեն ոռոգվում: Նախանցած ամռանը հարցը բարձրացվել է նաև թաղապետարանում: Խոստացան կարգավորելու բարձրացված հարցը: Ոչինչ չարվեց նախանցած տարվա ընթացքում, ոչինչ չի արվել այս ամառվա ընթացքում, իսկ արդեն չորացել են ծառերի մոտ իննսուն տոկոսը: Անցած ձմռանը կտրեցին այգու երկու ծառերը, որոնք գտնվում էին հարակից մարզադպրոցի պատի տակ: Մեր ահազանգին այս լրատվականի պատասխանը եղավ այն, որ շուտափույթ ձևով հողով ծածակեցին կտրված ծառերի բները՝ ենթադրելով, որ այդտեղ ծառեր չեն աճել: Բայց այս տարի այդ բներց աճել են բազմաթիվ շիվեր և փորձել հասկացնել տկարամիտներին, որ ծառերը չի կարելի հատել, հատկապես նման այգում, որտեղ հանգստանում են հարակից երեք զանգվածների բնակիչները: Հարգելի խմբագրություն խնդրում եմ հետամուտ լինել այս հարցին, քանի որ նույնիսկ մարդ են ընդունել աշխատանքի, վճարում են աշխատավարձ, բայց ծառերը չեն ոռոգվում ու շարունակում են չորանալ:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930