Լրահոս
Օրվա լրահոսը

«Սասնա ծռերի» համար գրել էին այդ տեքստը ու թաքնվել. «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 20,2016 14:14
hrant margaryan

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, անդրադառնալով հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբի անդամների կողմից ոստիկանության ՊՊԾ գնդի գրավմանը, ասաց. «Տղերքը գնացին, քանի որ կարծում եմ՝ նրանք մաքուր էին, բայց նաեւ իրենք պետք է ներեն ինձ, իմ երեկվա ընկերները, իրենք խաբվեցին… իրենք խաբվեցին»։

– Պարոն Մարգարյան, հատկապես այս ամառ առավել ակնառու դարձավ, թե ինչքան խորն է հանրության մի զգալի մասի հուսահատությունը։ «Սասնա ծռեր»-ի կողմից ոստիկանության ՊՊԾ գնդի գրավմանը հաջողած իրադարձությունները ցույց տվեցին, որ մարդկանց դժգոհությունն այնքան է մեծացել, որ պատրաստ են անգամ զենքի ուժով հարց լուծելու տարբերակը ողջունել։ Ինչպես հայտնի է՝ «Սասնա ծռեր» խմբի անդամների մեջ կային դաշնակցության նախկին անդամներ։ Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ նրանք դիմեցին այս ծայրահեղ քայլին եւ ինչի հասան ի վերջո։

– Ես այս հարցով առաջին անգամ եմ խոսում։ Պատճառները շատ են։ Հայաստանի այդ օրերին չէի համակրում, քանի որ ինձ նեղացրել է, տագնապեցրել է, որովհետեւ ես այն անձերից եմ, եթե մի բան ասում եմ՝ ճիշտ է, բրավո, գնում եմ՝ մասնակցում եմ ու փորձում եմ այդ հարցի մեջ լինել առաջին գծում։ Ես չէի կարող պատկերացնել, որ մարդիկ կարող են բրավո, ապրեք ասել, բայց իրենց գործը չշարունակեն, իրենց կողքը չկանգնեն, իրենց դիրքորոշումների մեջ հետեւողական չլինեն։ Ի՞նչ ստացվեց արդյունքում։ Արդյունքում ստացվեց, որ, ճիշտ է, նրանք նախկին դաշնակցականներ են, բայց ինչ-որ տեղ մենք միասին կյանք ենք ունեցել, ես իրենց որպես մարդ հարգում եմ, եւ շատ մեծ ափսոսանք կա մեջս, որ արդյոք իրենք զոհ չգնացին քաղաքական ինչ-որ վախկոտ մարդկանց հաշիվների, որ չփորձեցին իրենց կողքին կանգնել։ Իրենց ես տեսնում էի հեռուստատեսությամբ, կար 70 տարեկան մարդ, գուցե դեռ ավելին։ Այն քաղաքական գործիչները, որոնք հրապարակում գոռում էին՝ ապրեն իրենք, ապրեն իրենք, իրենք նրանցից ավելի փոքր էին, թող մի շենք էլ իրենք գրավեին, եթե դա ճիշտ ճանապարհն էր։ Եթե դա ճիշտ ուղին էր, թող մի շենք էլ իրենք գրավեին, երկրորդը գրավեին, 4-րդը գրավեին, իսկ եթե դա ճիշտ չէր, ինչպես ասեցին բրավո։ Ախր, դրա գինը վճարեցին այդ տղերքը եւ դեռ հավանաբար վճարելու են։ Ես իսկապես դրա համար ափսոսանքի զգացում ունեմ։ Նույնիսկ բարկության տրամադրություններ են ստեղծվում, երբ ամեն անգամ մտածում եմ:

Զրուցեց Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930