Լրահոս
Օրվա լրահոսը

«Հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրություններում ընդդիմադիրների հնարավորությունները մեծ են». Դավիթ Խաժակյան

Սեպտեմբեր 20,2016 16:47

Վանաձորում, Գյումրիում եւ Սիսիանում հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը բոլոր ընտրատեղամասերում ներկայացված է լինելու իր վստահված անձանցով: Այս մասին այսօր «Մեդիա Կենտրոն»-ում լրագրողներին հայտնեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Խաժակյանը:

«Խոշոր համայնքներում ընտրությունն ավելի քաղաքականացված է: Սա հույս է տալիս կարծելու, որ այդ քաղաքներում ի վերջո ընդդիմությունը կհաղթի, եւ այդ քաղաքները կվերակառուցվեն: Վանաձորում եւ Գյումրիում վերջերս իշխանության նախաձեռնությունները տապալվում են` ընտրություններում պարտվելու տեսքով: Այստեղ ընդդիմադիր ուժերի հնարավորությունները մեծ են»,-նշեց նա:

Դավիթ Խաժակյանն անդրադարձավ նաեւ վերջերս իշխանության եւ ընդդիմության միջեւ ԸՕ շուրջ ստորագրված համաձայնագրին. «Ցուցակների հրապարակումը եւ ընտրությունների օնլայն հեռարձակումը որպես կանխարգելիչ միջոց, անշուշտ, առաջընթաց են եւ կարեւոր վերահսկողական մեխանիզմներ: Բայց 2017թվականին ունենալու ենք այլ ընտրական համակարգ, որը խեղաթյուրված մեծամասնական համակարգ է: Մտավախություն ունեմ` եթե այսպես շարունակվի, անօրինական ուժային կենտրոնների միջոցով հնարավոր է ընտրություն անցկացնել առանց տեղամասում կատարվող  կեղծիքների: Տեղամասից դուրս այն, ինչ կատարվում է, շարունակվելու է: Ստացվում է` այն մարդիկ, որոնք որպես թաղային հեղինակություններ նախկինում ընտրվում էին խախտումներով, այժմ այս համակարգի միջոցով գործող իշխանության համար ապահովելու են մեծամասնություն: Սա պետք է դրվեր իշխանություն-ընդդիմություն բանակցությունների հիմքում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Լուսանկարը` «Լուսավոր Հայաստանի» «ֆեյսբուքյան» էջից

 

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930