Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի պաշտպանության նախարարն ընդունել է Թուրքիայի դեսպանին

Սեպտեմբեր 20,2016 17:51

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը (լուսանկարում) հանդիպել է Ադբեջանում իր լիազորություններն ավարտող Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Իսմայիլ Ալփեր Ջոշքունի հետ: Այս մասին հաղորդում է ԱՊԱ գործակալությունը:

Երկրի պաշտպանության նախարարության տարածած մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպմանը կողմերն ընդգծել են երկու երկրների միջև  եղբայրական և բարեկամական հարաբերությունների վրա հիմնված ռազմական համագործակցության առաջընթացը, ինչը կողմերը կարևորել են երկու երկրների համար էլ:

Հասանովը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ երկու երկրների միջև զարգացման գործում ունեցած ներդրման համար:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930