Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Ադրբեջանն ուզում է լեռնային պայմաններում Ղարաբաղին հաղթել, պետք է ունենա կես միլիոն թվով բանակ». Ահարոն Ադիբեկյան

Սեպտեմբեր 22,2016 12:20

«Ըստ ԱՄՆ-ի գնահատականի` տարածաշրջանում ամենամարտունակը հայկական բանակն է, քանի որ ունի պրոֆեսիոնալ հրամանատարական կազմ, որն էլ ունի Աֆղանստանի պատերազմի փորձ, սովետական բանակում զբաղեցրել է բարձր պաշտոններ: Բացի այդ, մենք հաղթող բանակ ենք»,-«Հայելի» մամուլի ակումբում այսօր ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Անդրադառնալով երեկ Անկախության 25-ամյակի զորահանդեսին` նա նկատեց, որ առաջնահերթ դա ուղերձ էր Ադրբեջանին. «Զենքի առումով մենք չենք զիջում հարեւան երկրին: Ցույց ենք տալիս, որ ուժեղ ենք: Դաշտային մարտերի համար հարձակվողը պետք է քառապատիկկ գերակայություն ունենա, իսկ լեռնայինի դեպքում` ութապատիկ: Եթե Ադրբեջանն ուզում է լեռնային պայմաններում Ղարաբաղին հաղթել, պետք է ունենա կես միլիոն թվով բանակ, մինչդեռ Ադրբեջանի բնակչությունն իրականում վեց միլիոն էլ չկա, շատերն արտագաղթել են, կես միլիոնն էլ հաշմանդամ է»:

Ըստ Ահարոն Ադիբեկյանի` զորահանդեսի ուղերձը ներքին լսարանի համար հետեւյալն էր.  «Չունեինք, հիմա ունենք»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930